Posted in Մայրենի, Թեստեր

Ինքնաստուգում

  • Թվերը փոխարինիր բառերով.

Փիղը ցամաքում ապրող կենդանիներից ամենախոշորն է: Նրա քաշը հասնում է Տասը տոննայի, իսկ հասակը` երեք-ից չորս մետրի:

Փղերը բնակվում են Աֆրիկայում և Հնդկաստանում: Այս խելացի կենդանիները ապրում են վաթսուն և ավելի տարիներ: Չնայած իր ահռելի չափերին` հսկան կարող է մեկ ժամում վազել երեսուն-ից քառասուն կիլոմետր: Փղերը այնքան սուր հոտառություն ունեն, որ երեք կիլոմետր հեռավորությունից իրենց կնճիթով տարբերում են այս կամ այն հոտը: Փղի ժանիքները` երկու մետր երկարությամբ և քառասունհինգ կիլոգրամ քաշով, չափազանց թանկարժեք են: Այս վիթխարի կենդանին օրական կլանում է երկու հարյուր երեսուն կիլոգրամ բուսական կեր և հարյուր լիտր ջուր:

Նորածին փղիկի հասակը մեկ մետր է, իսկ քաշը`հարյուր քսան կիլոգրամ: Այս փոքրիկը հինգ-վեց տարի շարունակ օրական ինը լիտր կաթ է ստանում իր մայրիկից, մինչև որ մեծանում է և դառնում իր ցեղակիցների ընտանիքի արժանի անդամ:

  • Թվերը փոխարինիր բառերով.

9, 10, 19, 30, 33, 40, 48, 50, 66, 70, 89, 90, 100, 105, 127, 482, 1735, 1999

Ինը, տասը, տասննիը, երրեսուն, երեսուներեք, քառասուն, քառասունութ, հիսուն, վաթսունվեց, յոթանասուն, ութսունինը, իննսուն, հարյուր, հարյուր հինգ, հարյուր քսանյոթ, չորս հարյուր ութսուներկու, հազար յոթ հարյուր երեսունհինգ, հազար ինը հարյուր իննսունինը:

  • Քանակական թվականները արտահայտիր բառերով և յուրաքանչյուրից կազմիր դասական թվական;

2-

3-

9-

13-

14-

19-

30-

46-

81-

100-

  • Տրված բառերի իմաստներն արտահայտիր բառակապակցություններով և գրիր, թե ինչ են նշանակում եռ /եր/ և քառ արմատները.
  • Օրինակ` քառակուսի- չորս կողմ ունեցող:

Եռանկյուն-երեք կողմ ունեցող

եռաբլուր-երեք բլուր ունեցող

եռագագաթ-երեք գագաթ ունեցոող

երեսուն-երեք տասնյակ ունեցող

քառանկյուն-չորս անկյուն ունեցող

քառասուն-չորս տասնյակ ունեցող

քառատել-չորս մասի բաժանել

Եր=երեք

Քառ=քառասուն

 

 

Posted in Մաթեմատիկայի ընտրության խումբ

20.03.2017թ. Պարապմունք 14.

Բանավոր հաշվարկ:

1.
Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

5ժամ առաջ է Սարգիսն աթնացել:

2.
40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։

12:10
3.
Վեց ու կես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո:
Հիմա ժամը քանի՞սն է:
9:30
4.
էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս `15:51 ր, այսինքն` երկու տարբեր թվանշաններ, մեկ և հինգ։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն թվանշանները, օրինակ` 11:11ր:
1անգամ:

5.Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:

6անգամ
6.
Ժամը  6:15ր է: Այդ պահից սկսած ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ նույն  արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ:  Ի՞նչ ժամ  ցույց կտա ժամացույցը 45 ր հետո::
5:30
7.
Ամեն օր Մարիամը գրառում է տվյալ օրվա ամսաթիվն ու ամիսը և գումարում այդ գրառման թվանշանները: Օրինակ՝ մարտի 26-ը նա գրառում է որպես 26.03 և հաշվում՝ 2+6+0+3=11: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որ Մարիամը կստանա տարվա ընթացքում:

2+9+1+2=14

Posted in Անգլերեն

British tales

Isaac Newton was born in Lincolnshire, England in 1643, where he grew up on a farm. When he was a boy, he made lots of brilliant inventions like a windmill to grind corn, a water clock and a sundial. However, Isaac didn’t get brilliant marks at school. When he was 18, Isaac went to study at Cambridge University. He was very interested in physics, mathematics and astronomy. But in 1665 the Great Plague, which was a terrible disease, spread in England, and Cambridge University had to close down. Isaac returned home to the farm. Isaac continued studying and experimenting at home. One day he was drinking a cup of tea in the garden. He saw an apple fall from a tree. ‘Why do apples fall down instead of up?’ From this, he formed the theory of gravity. Gravity is an invisible force which pulls objects towards the Earth and keeps the planets moving around the Sun. Isaac was fascinated by light. He discovered that white light is in fact made up of all the colours of the rainbow. Isaac also invented a special reflecting telescope, using mirrors. It was much more powerful than other telescopes. Isaac made another very important discovery, which he called his ‘Three Laws of Motion’. These laws explain how objects move. Isaac’s laws are still used today for sending rockets into space. Thanks to his discoveries, Isaac became rich and famous. However, he had a bad temper and often argued with other scientists. ‘You stole my discovery!’ Sir Isaac Newton died in 1727 aged 85. He was buried along with English kings and queens in Westminster Abbey in London. He was one of the greatest scientists and mathematicians who has ever lived.

Posted in Վախթանգ Անանյան

Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Է՜յ հին ծանոթներ,

Է՜յ կանաչ սարեր …

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն է տիրում, նա իջնում է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։ Այժմ էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։ Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։ 2 Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն, ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։ Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։ Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես… Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։ Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։ Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։ Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։ Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։ Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։ Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։ Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը 3 պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։ Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա-զգում մոտալուտ որսի բերկրանքը։ Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։ Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

(Հեղինակի «Որս» գրքի առաջաբանից)

  • Կարդալ
  • Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած ամենագեղեցիկ բառակապակցությունները:

առվակի նման կարկաչել է իմ մանկությունը, ցրտաշունչ քամին, Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, Թարմ ու հոտավետ կանաչը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, Մենք լիառատ պետք է օգտվենք բնության:

  • Փորձիր գտնել սխալները և ուղղիր` 

Հեվիհեվ-հևիհև

Հեվալ-հևալ

 

  • Գտիր հոմանիշները`

Ամբարել- Մթերել, շտեմարանել, պահել, համբարել:

Ավյուն- Եռանդ, ոգևորություն, կորով, հրայրք, կրակ:

Լազուր- Լազվարթ, լաջվարթ, լուրթ, երկնագույն, կապույտ, կապտագույն, կապտորակ:

Զեփյուռ- Քամի, հով, զով, սյուք, շեր:

Հինավուրց-նշան

Բացատիր հետևյալ բառերը`

Անապական- Չապականված, անաղարտ, ազնիվ

Ծմակ Անտառ, անտառի խիտ տեղ, ուր արև չի ընկնում:

  • Ուշադրություն դարձրու հետևյալ բառերի ուղղագրությանը.

Բարձրաբերձ ժայռեր, Չաթին Դաղի բարձունք, բնության անդորրոսկեզօծ բեհեզ: Կազմիր նախադասություններ նշված բառերով:

  • Գտիր փթթել և փտել բառերի տարբերությունը /բացատրիր այդ բառերը/:

Փթթել-ծաղկել

Փտել-հոել

Posted in Մայրենի, Թեստեր

Ինքնաստուգում

  • Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտիր ածականներով.

Յոթ գլուխ ունեցող-Յոթգլխանի

երկու երես ունեցող-երկուերեսանի

երկու փող ունեցող-երկփողանի

եռանդով օժտված-

շատ բուրդ ունեցող-մեծաբուրդ

գույն ունեցող-գունզարդ

մեծ ուժ ունեցող-ուժեղ

երեք տարի /ամ/ տևող-

/1 միավոր/
Տրված բառերից կազմիր ածականներ.
Սիրտ և առյուծ-առյուծասիրտ

արև և շող-արևաշող

տերև և փուշ-փշատերև

երանգ և երփն-երփաերանգ

պսակ և ձև-պսակաձև

ձայն և վիշապ-վիշապաձայն

դատարկ և գլուխ-դատարկագլուխ

շեկ և հեր-շիկահեր

սուր և ծայր-սրածայր

  1. Կարդա տեքստը.

Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառա’տ,ծանր,որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ:Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:

  1. Դուրս գրիր`

Ա. Ամենագեղեցիկ /4 հատ/

Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները:

Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:

 

Բ. Ամենաանսպասելի բառակապակցությունները /2 հատ/  /2միավոր/

Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառա’տ,ծանր,որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ:

  1. Ինչպես ես հասկանում` մելամաղձոտ անձրև-ես հասկանում եմ այսպես՝ մռայլ անձրև:

2-3 նախադասությամբ բացատրիր: /2միավոր/

  1. Դուրս գրիր այն տողը /տողերը/, որտեղ նկարագրված անձրևը դու էլ ես սիրում: Ընտրությունդ պատճառաբանիր: /2միավոր/

Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով:

Ես ընտրել եմ այս հատվածը, որովհետև սիրում եմ ամառվա անձրևը:

  1. Դուրս գրիր 5 որակական ածական. կազմիր դրանց համեմատության աստիճանները: /2միավոր/

Շեկ-ամենից շեկ, ամենաշեկ, ավելի շեկ, շեկագույն:

Հրճվանք-ամենից հրճվանք, ամենահրճվանք, ավելի հրճվանք:

Տիեզրական-ամենից տիեզերական, ամենատիեզերական, ավելի տիեզերական:

Շռնդալի-ամենից շռնդալի, ամենաշռնդալի, ավելի շռնդալի:

Ուրախ- ամենից ուրախ, ամենաուրախ, ավելի ուրախ:

 

Posted in Մայրենի

Ածական

անսովոր-ամենաանսովոր, ամենից անսովոր

սովորական-ամենից սովորական, ամենասովորական

զարմանալի-որակական աստիճան

քչքչալով-ամենաքչքչալով, ամենից քչքչալով

երիտասարդ-որակական ածական, դրական աստիճան

գեղեցիկ-որակական աստիճան

 

Posted in Մայրենի, Լեոնիդ Ենգիբարյան

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Պատմիր:

Գետակը իրեն շատ էր գովում և մի պահ հասկացավ, որ ամենաանկրկնելին ինքը չէ՛ իրենից ավելիները կան, իսկ Մեծ գետակը ամենինչ անում էր երկրի համար:Դրա համար այս տողը գրված է՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է:

  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:

Գետակը շատ՝գովասեր էր՝ և միշտ ուզում էր այնպես ալել, որ բոլորը իրեն գովեն:

  • Բնութագրիր Մեծ գետին:

Մեծ գետակը շատ հոգատար, բարի, գիտուն, մի քիչ ծեր էր բայց կարողանում էր բոլոր հոգսերը իր վրա վերցնել և կատարել:

  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:

Պարգևների և պատիվների արժանանում է Մեծ գետակը, քանի որ այն ամենինչ անում էր իր երկրի համար:

  • Վերնագիրը բացատրիր:

Ուզում է ասել ինչ տեղի է ունենում մեր կյանքում ամեն ինչ անսովոր է:

  • Ընդգծված նախադասության մեջ հեղինակի խոսքը գրիր՝ ա. ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ. ուրիշի ուղղակի խոսքից հետո:

Ա ես ամենաանկրկնելին եմ:

Բ Ոչ, — սակայն մտածեց Գետակը:

  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

Լեռների, քչքչալով, վազեց, երիտասարդ, գեղեցիկ, հիասքանչ, հիասքանչ,դժվար, մեծերիտասարդ, զարմանալի, սովորական, անսովոր

Գետակը, գեղեցիկ, Ծո՜վը, Մեծ, լույս, զրնգաց:

Posted in Հայրենագիտություն, Վախթանգ Անանյան

«Որսորդի դատաստանը » 2

Մարագի ներսից դուռը ծեծեցին։

Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանիկոթով խփելով։

Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։

Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեցլոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկիամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։

Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան)գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետշփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։

«Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.

Ի՞նչ եք ուզում։

Գերմանացին ինչ-որ բան ասաց։

Ի՞նչ ա ուզում։

Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։

— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։

Տղան թարգմանեց։

Գերմանացին աղաչում էր։

Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիներիհետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։

Որ օղլուշաղ կա, դժար ա… պետք ա մի բան անենք։

— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։

— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստերևույթին չոքել էր։

Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոքկգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։

— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։

Մարդ է, բայց թշնամի է։

Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդունկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ,բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։

Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջնախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեցնա։

Ու դուռը բացեց։

Շեմքում ցցվեց գերմանացու բարակերկար կերպարանքը։

— Ասա անմըդ ի՞նչ ա։

Աշոտը թարգմանեց։

Հանս Հերման։

Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞սէդ հո իսկական լոռեցու անուն ա,—պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։

Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի… համա երդումդ պինդ պահիր, հա՜,…

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։

Այտա, ամոթ ա, թող էդ մարդը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։

Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության համար։

Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։

Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։

Չայն չկա։

Այտա, Հերմա՜ն։

Ձայն չկա։

«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։

Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։

Ձայն չկա։

Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։

Հանեսը ո՞րտեղից…

Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրամիամտությունը։

Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։

Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ…էդ էլ իմ լավությունն ա ՞…

Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։

Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…

Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։